Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

ԱՄՆ-ում Էբոլայով հիվանդը ծանր վիճակում է

ԱՄՆ-ում Էբոլայով հիվանդը ծանր վիճակում է
05.10.2014 | 12:31

Էբոլայով առաջին հիվանդը, ով ախտորոշվել է ԱՄՆ-ում, ներկա պահին ծանր վիճակում է: Լիբերիայի քաղաքացի Թոմաս Էրիկ Դանկանը ժամանել է ԱՄՆ մոտ երկու շաբաթ առաջ՝ իր հարազատներին տեսակցելու: Ավելի վաղ Լիբերիայի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են տղամարդուն պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նա թաքցրել է իր՝ վարակված հարազատների հետ շփման փաստը: Թոմաս Դանկանը երկրից մեկնելու ժամանակ հարցաշարում նշել է, որ ոչ ոք իր հարազատներից հիվանդ չէ Էբոլայով: Սակայն Լիբերիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Թոմաս Դանկանն իր հիվանդ ազգականին տեղափոխել է հիվանդանոց:

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ